Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՀՀԿ-ական երիտասարդների մասնակցությամբ Բուդապեշտում կայացավ «Երիտասարդ առաջնորդներ 2015-2016» ծրագրի 2-րդ փուլը

ՀՀԿ-ական երիտասարդների մասնակցությամբ Բուդապեշտում կայացավ «Երիտասարդ առաջնորդներ 2015-2016» ծրագրի 2-րդ փուլը
16.11.2015 | 11:07

Նոյեմբերի 10-15-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվեց «Էդուարդո Ֆրեյ» հիմնադրամի հետ համատեղ «Ռոբերտ Շուման» ինստիտուտի(RSI) կազմակերպած «Երիտասարդ առաջնորդներ 2015-2016» ծրագրի 2-րդ փուլը, որին, ինչպես և սեպտեմբերին անցկացված առաջին փուլին, մասնակցում էին 20 երիտասարդներ Արևելյան Եվրոպայի տարբեր երկրներից:

Ծրագրին Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը ներկայացնում էին Ջուլիետա Նիկողոսյանը և Գրիշա Ամիրխանյանը:

Հիշեցնենք, որ «Երիտասարդ առաջնորդներ 2015-2016»-ը դասընթացների շարք է, որը նախատեսում է ևս 1 փուլ հունվար ամսին:

Այս նախաձեռնության նպատակն է երիտասարդ քաղաքական գործիչներին հաղորդել տեսական և գործնական գիտելիքներ Եվրոպայի քաղաքական, տնտեսական, սոցիալ-մշակութային և քաղաքացիական մարտահրավերների ու զարգացումների մասին, ծանոթացնել ժողովրդավարության և մասնավորապես քրստոնեական դեմոկրատիայի հիմնարար արժեքներին:

Ծրագրի 2-րդ փուլը մեկնարկեց «Ռոբերտ Շուման» ինստիտուտի(RSI) գործադիր տնօրեն Գաբոռ Բերզելիի և RSI ծրագրերի և սույն դասընթացների ղեկավար Վիոլետտա Հորվաթի ողջույնի խոսքով:
Պաշտոնական բացմանը հաջորդեց երիտասարդներին Եվրոպայի ժողովուրդների կուսակցության(ԵԺԿ) միջազգային գործունեության և միջազգային կապերի մարտահրավերների ներկայացումը` ԵԺԿ միջազգային քարտուղար Պատրիկ Վոլլերի կողմից:

Ծրագրային հաջորդ օրերի ընթացքում քննարկվեցին այնպիսի հարցեր, ինչպիսիք են` «Միգրացիան Եվրոպայում», «Ռուսաստանի ազդեցությունը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի վրա», «Էներգետիկան` որպես անվտանգության գործոն», «ՆԱՏՕ-ի և ԵՄ հարաբերությունները», «ԵՄ ուսումնասիրումը Հարավարևելյան Եվրոպայի հեռանկարների տեսանկյունից», «ԵՄ անդամակցության ազդեցությունը հունգարական խորհրդարանի աշխատանքի վրա» :

Դասընթացներն ուղեկցվեցին ազգային ինքնիշխանության պաշտպանության, ճգնաժամային կառավարման և միջազգային կապերի կառավարման հարցերի վերաբերյալ գործնական աշխատանքների կատարմամբ:

Ծրագրի 2-րդ փուլն ավարտվեց դասընթացների գնահատմամբ և մտագրոհի միջոցով 3-րդ փուլին նախապատրաստմամբ:

Դիտվել է՝ 1460

Մեկնաբանություններ